Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հանդիպում` հետագա համագործակցության ակնկալիքով

Հանդիպում` հետագա համագործակցության ակնկալիքով

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարում. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովին մասնակցող  համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներին։

 

Ողջունելով հյուրերին, նախարարը նշեց, որ այս օրերին Երևանը հիրավի դարձել է համաշխարհային հոգեկան առողջության մայրաքաղաք, քանի որ գիտաժողովին մասնակցում են հոգեկան առողջության ոլորտի համաշխարհային մեծություններ, մասնագիտական տարբեր ասոցիացիաների ղեկավարներ։ Նա վստահեցրեց, որ հայ մասնագետների համար չափազանց օգտակար կլինեն նրանց հետ շփումները, նրանց փորձն ու դասախոսությունները։


Նախարարը նաև փաստեց, որ հոգեկան առողջության  ոլորտում առկա խնդիրների լուծումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար և ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նշեց, որ մասնագետների հետ մշակվել է և առաջիկայում  Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի «ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը»։ Մինչև տարեվերջ պատրաստ կլինեն նաև դրանից բխող ծրագիրն ու  ժամանակացույցը։ Այս ամենը ենթադրում է բոլորովին նոր մոտեցումներ ու մեխանիզմներ ոլորտի ֆինանսավորման, կանխարգելման ու բուժման, փորձագիտության, հիվանդների վերականգնման,  կադրերի պատրաստման գործում։ Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ հատկապես հոգեկան առողջության ոլորտում  նախարարությունը բավական արդյունավետ համագործակցում է հասարակության շահերը ներկայացնող հասարական ու մասնագիտական կազմակերպությունների հետ։ 


Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Պեդրո Ռուիզին (ԱՄՆ) ընդգծեց, որ Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպվող միջազգային գիտաժողովը, ինչպես նաև նախարարի կողմից  հոգեկան առողջության կարևորումն ու աջակցության պատրաստակամությունը հետագա համագործակցության բարենպաստ նախապայման են։ Նա նշեց, որ պատրաստվում են ծրագրեր իրականացնել այն տարածաշրջաններում ու երկրներում, ուր կա դրա անհրաժեշտությունը և ներքին աջակցությունը։ Պեդրո Ռուիզին  առաջարկեց այդ ծրագրերի համակարգումը դնել Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանի վրա։
 Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի էքս-նախագահ Դրիսս Մուսավին (Մարոկո) խոսեց առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության և ֆրանսիական ճանաչված «Սանոֆի» կազմակերպության հետ համագործակցության, այդ թվում` Երևանում հակախարանային պիլոտային ծրագրի մասին։ Նա վստահություն հայտնեց, որ ծրագիրն արդյունավետ կլինի և երկու տարի անց այն կշարունակվի մարզերում։ Դրիսս Մուսավին նաև նշեց, որ Հայաստանում ևս սոցիալական հոգեբուժության ասոցիացիա ստեղծելու ժամանակն է, մանավանդ, որ դրա համար այստեղ մեծ ներուժ կա։  Նման առաջարկով հանդես եկավ նաև  Հոգեսոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդին (Մեծ Բրիտանիա)։ Նշելով, որ հոգեկան առողջությունն ազգային անվտանգության և ապահովության խնդիր է, նա իր ղեկավարած կազմակերպության կողմից մասնագիտական ու տեխնիկական աջակցության պատրաստակամություն հայտնեց հոգեկան հիվանդներին բուժումից հետո հասարակությանն ինտեգրելու գործում։


Ընտանեկան բժիշկների համաշխարհային կազմակերպության նախագահ Մայքլ Քիդը (Ավստրալիա) տպավորված է ոչ միայն հոգեկան առողջության խնդիրներին նվիրված գիտաժողովից, այլև Հայաստանի` ԵՊԲՀ մասնագետների և մարզերում աշխատող ընտանեկան բժիշկների հետ հանդիպումից։ Նա առաջարկեց առողջության առաջնային օղակում աշխատողների կրթական ծրագրերում ընդգրկել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ։ Մայքլ Քիդն իր ղեկավարած կազմակերպության անունից այդ գործում աջակցության պատրաստակամություն հայտնեց։  

 
Նախարար Դումանյանը հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, ինչպես նաև նրանց ներկայացրեց առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու հետագա ծրագրերը։


Հավելենք, որ գիտաժողովի շրջանակներում  այսօր, ժամը 17-00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համաշխարհային կազմակերպությունների կողմից ստորագրվեց «Երևանյան հռչակագիրը», որով վավերացվեց Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հետագա համատեղ ծրագրերի սկիզբը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ